Քասաղի Կիրճը


ՔԱՍԱՂ

Քասաղի կիրճը բնապատմական բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում: Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Օհանավան գյուղում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:Կիրճն ունի 100 մ խորություն:  Վերին հատվածի չոր բնապատկերը ներքևում արագորեն փոխակերպվում է անտառաշերտի, ինչը էկոհամակարգի բազմազանության վկայությունն է: Այս տեղանքը հատկապես գրավում է գետնիվեր արշավի սիրահարներին:Դեպի կիրճ տանող ճանապահին երևում են Աշտարակի բաղնիքները (18-19 դդ.)` գմբեթանման ծածկով շինություններ, որոնք  ժամանակին ակտիվորեն գործել են` օգտագործելով  ձորի  տաք հանքային աղբյուրները:Քասաղ գետի վրայով անցնում է միջնադարյան կամուրջը (1661 թ.): Այդ սև ու սպիտակ քարերի համադրությամբ կառույցը ժամանակին ապահովում էր Արարատյան դաշտի և  Հայաստանի հյուսիսային շրջանների միջև ողջ  հաղորդակցությունը:  Առանձնանում է իր եռաթռիչք հորիվածքով: Կամուրջը գտնվում է ռազմավարական տեսանկյունից կարևոր տեղանքում, ինչի մասին է վկայում վերևից բացվող տեսարանը: Շրջակայքում երևում են  բարձրաբերձ անառիկ ժայռեր, իսկ վերևում պահպանվել են  ուրարտական ամրոցի քարե մնացորդները: Ունենալով իշխող դիրք շրջակայքի նկատմամբ` ուրարտական ամրոցը  հազարամյակներ շարունակ բարձրունքից հսկել է շրջակա տարածքը:Ամրոցից ներքև երևում է ոչ այնքան ուշագրավ, սակայն կարևոր մի շինություն` Ք.ա. 7-րդ  դարում  կառուցված ուրարտական ջրանցքը, որը ավելի քան 2600 տարի լեռնային սառնորակ ջուրը հասցնում էր Աշտարակի հողատարածքներ: Ջրանցքը ուրարտացիների ինժեներական մտքի նվաճումներից է:  Ոմանք այն համարում են  Շամիրամի ջրանցքի մի հատվածը` կառուցված առասպելական Շամիրամի կողմից, որով սնուցում էր Վանը շրջապատող հողատարածքները: Չի բացառվում, որ  այստեղ ժամանակին եղել են ավելի վաղ շրջանում կառուցված ոռոգման  ջրանցքներ, ընտանի ցորենի արտեր և այլ մշակովի  տարածքներ, որոնք յուրացվել են  ուրարտացիներից 5000 (կամ ավելի) տարիներ առաջ: Ներկայիս կառույցը, սակայն, վերագրվում է ուրարտական ժամանակաշրջանին, իսկ ժամանակակից ջրանցքը նույն ճանապարհով է անցնում:Անմիջապես կամրջի հարևանությամբ  է գտնվում Աշտարակի ջրաղացի միջնադարյան, երկար, ցածր քարե կառույցը, որը վերանորոգվել է և կարճ ժամանակ բացօթյա ազգագրական, գյուղի գլխավոր շինությունն է եղել: Թեև ջրաղացն այժմ չի գործում, սակայն շարունակում է  հատուկ  շունչ  հաղորդել այս  տարածքներին:  Ջրաղացից գեղատեսիլ տեսարան է բացվում դեպի գետը և կիրճը:

Նյութը 

Comments

Popular posts from this blog

Օհանավանի մասին

Հովհաննավանքի մասին

Օհանավանի Ժայռափոր Եկեղեցին