Գյուղը՝ Դպրոցականի աչքերով


Քանի տարի է, որ ապրում եք գյուղում?

- Ծնվածս օրվանից այստեղ եմ ապրում:

Երբևէ մտածել եք լքել գյուղը?

-Մտքով անգամ չի անցել, եթե նույնիսկ մի քանի օրով բացակայում եմ գյուղից, սկսում եմ կարոտել Օհանավանս:

Նշեք թե Օհանավանը ինչով է տարբերվում այլ գյուղերից?

-Օհանավանը տարբերվում է այլ գյուղերից իր բնակիչներով, ովքեր հյուրասեր են և մարդամոտ, Օհանավանը ունի այնպիսի հզոր վանական համալիր՝ Հովհաննավանքը, որով իմ կարծիքով ևս տարբերվում է:

Կազմակերպում կամ մասնակցում եք արդյոք միջոցառումների կապված գյուղի հետ?

-Այո իհարկե ,ամեն տարի սեպտեմբերին նշում ենք գյուղի տոնը ,եվ մեծ տոնախմբություն կատարում ։ Միջոցառման ժամանակ դպրոցի տնօրենը եվ գյուղապետը շնորհակալագրեր են հանձնում ուսման մեջ հաջողությունների հասած երեխաներին ,եվ
Բնակիչներին ,ովքեր ամեն բան անում են գյուղը ավելի բարձր աստիճանի հասցնելու համար:

Ինչպիսի ծրագրեր ունեք կապված գյուղի հետ ապագայում?

-Անկեղծ ասած դեռ չեմ մտածել այդ հարցի մասին ,քանի որ դեռ սովորում եմ, բայց վստահ եմ ինչ էլ ցանկանամ անել , հօգուտ իմ գյուղի կանեմ:

Ինչն է ձեզ ամենաշատը գրավվում գյուղի մեջ?

-Ամեն բան ! Ինձ համար նա անթերի է ,գյուղում ամեն մի անկյուն ,ամեն մի ժայռ ինձ հետաքրքրում և գրավվում է:

Արդյոք երիտասարդությունը հետաքրքրվում է գյուղով?

-Այո ,նրանց հուզում է գյուղի հետ կապված ամեն մի խնդիր ,վերջերս գյուղում խնդիր էր առաջացել ,եւ բոլորը այդ թվում նաև երիտասարդները, համախմբվել էին եվ փորձում էին լուծել այն:

Եթե զբոսաշրջիկները այցելեն գյուղ, կարող են հեշտությամբ գտնել իրենց հետաքրքրող վայրերը?

-Այո ,գյուղում ցուցանակներ կան ,որոնք օգնում են հեշտությամբ կողմնորոշվել թե ինչ ուղղությամբ պիտի գնան ,իրենց հետաքրքրող վայրն հասնելու համար:

Համարում եք ձեզ իսկական Օհանավանցի?

-Այո 😊,և  ես շատ հպարտ եմ այդ փաստով:

Ինչ Խորհուրդ կտաք Բլոգ-կայք այցելողին?

ող ավելի շատ այցելեն կայք ,ավելի տեղեկանան գյուղի մասին ,եվ ինչու ոչ փորձեն նաև օգնել գյուղում բարեփոխումներ իրականացնելու հարցում:


Հարցազրույցին Մասնակցեց Օհանավանի երիտասարդ Բնակչուհին:
:)

Comments

Popular posts from this blog

Օհանավանի մասին

Հովհաննավանքի մասին

Օհանավանի Ժայռափոր Եկեղեցին