Օհանավանի մասին
Օհանավան, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի բարձրադիր ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մ։Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք:Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցքը։
Comments
Post a Comment