Posts

Showing posts from 2018

Շտապ

Image
ՇԱՏ  ՇՏԱՊ  ՏԱՐԱԾԵԼ։ Հարգելի՛  հայրենակիցներ, համագյուղացիներ.  շատ ենք խնդրում օգնեք։ Մեր Վոլոդյան 3 տարեկան է։ Նրան անհրաժեշտ է  բոլորիս  օգնությունը։ Վոլոդյայի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։ Նրան շատ շտապ պետք  է  երկրից  դուրս  տանել` բուժման նպատակով։ Ընտանիքը  բավարար  ֆինանսական  միջոցներ չունի։ ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕԳՆԵԼ, ԵԹԵ ՈՉ, ԱՊԱ ԳՈՆԵ ՏԱՐԱԾԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂԱՆԱՆ, ՕԳՆԵՆ։ ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ ՎՈԼՈԴՅԱՅԻ ՄԱՅՐԻԿԻ` ԱՐՄԻՆԵ  ԵՐԵՄՅԱՆԻ  ԱՆՈՒՆՈՎ  ԲԱՑՎԵԼ Է ՀԱՇՎԵՀԱՄԱՐ ConverseBank-ում՝ USD 1930067769030101 AMD 1930067769030100 Updated Սիրելի ընկերներ Օհանավանցիների և շատ այլ սրտացավ մարդկանց շնորհիվ Վոլոդյան երեկ մեկնեց Մոսկվա բուժումը իրականացնելու նպատակով։ Բուժման համար նախատեսված 21000$ ից   մեկ օրում հավաքվել  է  7000$։ Քանի որ պակասում է  ևս 14000$ . Խնդրում ենք բարի մարդկանց որպեսզի օգնեն փոքրիկին։

Առաջին Ծաղիկները

Image
Գարուն Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,     Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին. Գեղեցիկ են Օհանավանի գարունները... Առաջին գարնանային նկարներից: Ծաղկած նշենին, հեռվում Արա լեռը Ձյան մեջ

Գյուղը՝ Դպրոցականի աչքերով

Image
Քանի տարի է, որ ապրում եք գյուղում? - Ծնվածս օրվանից այստեղ եմ ապրում: Երբևէ մտածել եք լքել գյուղը? -Մտքով անգամ չի անցել, եթե նույնիսկ մի քանի օրով բացակայում եմ գյուղից, սկսում եմ կարոտել Օհանավանս: Նշեք թե Օհանավանը ինչով է տարբերվում այլ գյուղերից? -Օհանավանը տարբերվում է այլ գյուղերից իր բնակիչներով, ովքեր հյուրասեր են և մարդամոտ, Օհանավանը ունի այնպիսի հզոր վանական համալիր՝ Հովհաննավանքը, որով իմ կարծիքով ևս տարբերվում է: Կազմակերպում կամ մասնակցում եք արդյոք միջոցառումների կապված գյուղի հետ? - Այո իհարկե ,ամեն տարի սեպտեմբերին նշում ենք գյուղի տոնը ,եվ մեծ տոնախմբություն կատարում ։ Միջոցառման ժամանակ դպրոցի տնօրենը եվ գյուղապետը շնորհակալագրեր են հանձնում ուսման մեջ հաջողությունների հասած երեխաներին ,եվ Բնակիչներին ,ովքեր ամեն բան անում են գյուղը ավելի բարձր աստիճանի հասցնելու համար: Ինչպիսի ծրագրեր ունեք կապված գյուղի հետ ապագայում? - Անկեղծ ասած դեռ չեմ մտածել այդ հարցի մասին ,քանի որ դեռ սովորում եմ, բ այց վստահ եմ ինչ էլ ցանկանամ անել...

Կանանց...

Image
Սիրելի Կանայք և աղջիկներ; Մայրեր Տատիկներ Շնորհվորում ենք Ձեր Տոնը մաղթելով անսպառ ժպիտ գեղեցկություն;  երջանկություն; Խաղաղություն և Աշխարհի Ամենալավ բաները...

Եկեղեցու մասին

Image
Հովհանավանք Օհանավան գյուղի երեխաները Ս. Հովհաննավանք եկեղեցու բակում. Եկեղեցու մասին... նյութը ShoghakatTVcompany - ից

Քասաղի Կիրճը

Image
ՔԱՍԱՂ Քասաղի կիրճը բնապատմական բնության հուշարձան է Հայաստանի Հանրապետությունում: Բնության հուշարձանը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Օհանավան գյուղում։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում, ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն:Կիրճն ունի 100 մ խորություն:  Վերին հատվածի չոր բնապատկերը ներքևում արագորեն փոխակերպվում է անտառաշերտի, ինչը էկոհամակարգի բազմազանության վկայությունն է: Այս տեղանքը հատկապես գրավում է գետնիվեր արշավի սիրահարներին:Դեպի կիրճ տանող ճանապահին երևում են Աշտարակի բաղնիքները (18-19 դդ.)` գմբեթանման ծածկով շինություններ, որոնք  ժամանակին ակտիվորեն գործել են` օգտագործելով  ձորի  տաք հանքային աղբյուրները:Քասաղ գետի վրայով անցնում է միջնադարյան կամուրջը (1661 թ.): Այդ սև ու սպիտակ քարերի համադրությամբ կառույցը ժամանակին ապահովում էր Արարատյան դաշտի և  Հայաստ...

Գյուղի Դպրոցը

Image
Օհանավանի Դպրոցը անվանվել է Սուրեն Ավետիսյանի անունով: Դպրոցը միջնակարգ է, բայց այստեղ սովորում են 1-12 դասարանի աշակերտներ: Կրթությունը որակյալ է, այդ է վկայում շրջանավարտների մոտ 70%-ի ընդունելությունը դեպի ԲՈՒՀեր: Դպրոցն ունի Լավ մասնագետներ...  Տեղադրությունը հարմար է, գործում է 2 մասնաշենք (գլխաոր)  և  (2րդ կորպուս): 2-րդ կորպուսում սովորում են 1-4 դասարանցիները: Աշակերտները աչքի են ընկնեւմ Մաթեմատիկյի և ֆիզիկայի բնագավառներում: Գործում է նաև Նախակրթարան: Դպրոցի ներկայիս տնօրենը Լուսինե Համբարձումյանն է:

Օհանավանի Ժայռափոր Եկեղեցին

Image
   Օհանավանի քարանձավային համալիրը, որը տեղացիները «Կարմիր վանքեր» են անվանում, գտնվում է գյուղից շուրջ 2 կմ հյուսիս, Քասաղի կիրճում, գետի ձախ տուֆային շերտում։ Այն թեեւ վարչականորեն Օհանավանի տարածքում է, սակայն մոտ գտնվելով Սաղմոսավանքին, 12-րդ դարում այստեղ գրված ձեռագիր հիշատակարանում այդպես էլ նշվել է. «յԱնապատ քարանձաւի, որ է մերձ ի վանս Սաղմոսի»։    Ըստ վերոհիշյալ հիշատակարանի, համալիրը 12-րդ դարի վերջում հիմնադրել եւ նրա առաջին առաջնորդն է եղել Հովհաննես Մունջը։ Նա նախապես գործել է Սաղմոսավանքում եւ եղել է նրա նշանավոր գործիչներից։    Ձեռագիր «Ժողովածուն», որի մեջ ամփոփված է նաեւ Կյուրեղ Երուսաղեմացու «Կոչումն ընծայության» երկը, գրվել է 1194-1195թթ. Մարկոս գրչի կողմից, քարանձավային այդ համալիրում, երբ Զաքարյանները թուրք-սելջուկներից ազատագրել են Արագածոտնի այդ շրջանը։    Քարանձավային համալիրը ունեցել է հարմար պաշտպանական դիրք եւ գտնվել է Հովհաննավանքից դեպի Սաղմոսավանք տանող ձորամիջյան ճանապարհի եզրին։ Միջնադարում այն հավանաբար եղել...

Գյուղից...

Գյուղը Հակիրճ Մենք ենք մեր սարերը հաղորդման մեջ. https://youtu.be/G20HeOHjE_U

Հովհաննավանքի մասին

Image
Հովհաննավանքը հայկական վանական համալիր է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում, Քասաղ գետի կիրճի աջ եզրին, բարձր ու գեղատեսիլ վայրում։ Վանքը նվիրված է Հովհաննես Մկրտչին: Պատմականորեն վանքը մտնում է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Կառուցվել է 4-13-րդ դարերում։ Ավանդությունը, սակայն, դրա հիմնադրումը վերագրում է Գրիգոր Լուսավորչին (3-4-րդ դարեր)։ Սկզբում ոմն վանահոր՝ Սյուղի անունով կոչվել է Սյուղի կամ Սովի վանք, իսկ ժողովուրդը կոչել է Հաննավանք։ Առաքել Դավրիժեցու (17-րդ դար) վկայությամբ՝ Հովհաննավանք է կոչվել վանքի առաջնորդ Հովհաննի անունով, որին Ղազար Փարպեցին իր փոխարեն կարգել էր վանքի առաջնորդ։ Վանքի հնագույն կառույցը 5-րդ դարի գործ է, այն միանավ բազիլիկ է, որի փայտե ծածկ 6-րդ դարում փոխարինվել է քարե թաղածածկ տանիքով։ Այս եկեղեցին պահպանվել էր կիսավեր վիճակում։ Գլխավոր տաճարը կառուցվել է 1216-1221 թվականներին իշխան Վաչե Վաչուտյանի հրամանով, գավիթը ավելացրել է Վաչեի որդին՝ Քուրդը՝ 1250 թվականին։ 6-րդ դարից արդեն Հովհաննավանք հիշատակվում է իբրև...

Օհանավանի մասին

Image
Օհանավան, գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում, Քասաղ գետի բարձրադիր ափին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 3 կմ հյուսիս-արևելք, ծովի մակերևույթից՝ 1330 մ։Օհանավանը նաև ճանաչված է եղել որպես Անավանք, Հովհանու վանք, Օհանավանք:Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբոստանային և կերային կուլտուրաների մշակությամբ։Գյուղի արևելյան մասում է գտնվում Հովհաննավանքի վանական համալիրը (4-13-րդ դդ.), «Սերկևիլի Կալեր» բնակատեղին (մ.թ.ա. 1-ին հզմ.), «Վասակամուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.), Կաթողիկե (սբ. Կարապետ) (1216 թ.) և 4-րդ դարի Սուրբ Կարապետ եկեղեցիները։ Օհանավանից 1 կմ հյուսիս գտնվում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ անապատը (Անապատ հրեշտակաբնակ) (10-13-րդ դդ.) և «Աղկունծ» (13-րդ դ.) եկեղեցին, 10-14-րդ դարերի «Այծանոց» քարայր-կացարանը, իսկ 2 կմ հյուսիս՝ Սերկևլի գյուղատեղին (10-15-րդ դդ.), 11-13-րդ դարերի ամրոցը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (10-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (Կարմիր վանքեր) (10-13-րդ դդ.) եկեղեցիները և մ.թ.ա. 1-ին հազարամյակի «Ապարանի առու» ջրանցք...